Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոսկվիչկա»-ին կարելի՞ է (տեսանյութ)

Տնտեսություն
39d0496e0cf8254a7f146201db6382de

Տեղական գործարարների հեռանալու փաստեր Հայստանում չկան,-վստահեցնում է ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Առանձին դեպքեր, առանձին քաղաքացիներ հայտարարություններ են անում. կյանքը ցույց կտա, թե այդ հայտարարությունները ինչպես են նրանք կյանքի կոչելու»,-ասաց նա։

Նա երեւակայության արդյունք համարեց նաեւ իր ղեկավար Գագիկ Խաչատրյանի շուրջ պտտվող այն լուրերը, թե նա գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող 20 մլն եվրո արժողությամբ «Մոցարտ» շոկոլադներ արտադրող գործարանը. «Եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այդ մեխանիզմով, ինչ մենք ենք պատկերացնում, անհնարին է»։

Ի դեպ, պարոն Ալավերդյանին չի զարմացնում, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետում հաճախորդներին չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ

«Հայաստանում չկա մի տնտեսվարող սուբյեկտ, որ ինչ-որ մի սայթաքում, ինչ-որ մի խախտում տարվա ընթացքում չունենա»,-ասաց նա։