A
A
Վլադիմիր Բելոուսը` բացահայտ առաջատար
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
Աղյուսակը վստահ գլխավորում է ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Հուշամրցաշարում հաղթելու համար նրան հարկավոր է ոչ-ոքի խաղալ վերջին երկու պարտիաներից գոնե մեկում, քանի որ 2-4-րդ տեղերում գտնվող Աշոտ Նադանյանը, Վահե Բաղդասարյանը եւ Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան) իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր: