Օլիմպիական խաղերից մինչեւ պարաօլիմպիկ
Գերմանուհի աթլետ Իլկե Վիլուդյան կարող է դառնալ աշխարհի միակ մարզուհին, որին կհաջողվի ոսկե մեդալ նվաճել ինչպես օլիմպիական, այնպես էլ պարաօլիմպիական խաղերում:
42-ամյա մարզուհին արդեն օլիմպիական չեմպիոնուհի է: 1996թ. Ատլանտայի ամառային օլիմպիադայում նա հաղթող է ճանաչվել սկավառականետման մրցումներում: Այժմ անվանի մարզուհին ցանկանում է ընդգրկվել Գերմանիայի Պարաօլիմպիկ հավաքականի կազմում եւ մասնակցել Լոնդոնի օլիմպիադային: Բանն այն է, որ մեկ տարի առաջ նրա ոտքի մատները անդամահատել են վիրուսային ինֆեկցիայի պատճառով:
Իլկե Վիլուդյան ներկայումս զբաղվում է գնդի հրումով: Նրան մարզում է Գերհարդ Բութհերը, որը մարզուհուն պատրաստել է 1996թ. օլիմպիական խաղերին:
«Մենք 20 տարի շարունակ համատեղ աշխատել ենք եւ լավ ճանաչում ենք իրար: Չնայած նա թոշակառու է, բայց ուրախությամբ համաձայնեց օգնել ինձ»,- հայտարարել է Իլկե Վիլուդյան, որը մարզումներին զուգահեռ վերականգման կուրսեր է անցնում Հալեի հիվանդանոցում:
Նշենք, որ աշխարհի միակ մարզիկը, որին հաջողվել է մեդալներ նվաճել օլիմպիական եւ պարաօլիմպիական խաղերում, հունգարացի սուսերամարտիկ Պալ Զերկերեշն է: