A
A
Երկրպագուներին կտեղավորեն լաստանավի վրա
«Սկանդինավիա» մեծ լաստանավը, որն ամեն օր ուղիղ կապ է հաստատում Գդանսկի եւ Ստոկհոլմի Նինաշամն նավահանգիստների միջեւ, ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ կվերածվի հյուրանոցի, որտեղ կարող են գիշերել ֆուտբոլի երկրպագուները:
«Եվրո-2012-ի ժամանակ լաստանավը խարիսխ կգցի Գդանսկի նավահանգստում, որից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է գտնվում PGE Arena մարզադաշտը: Լաստանավը կհյուրընկալի մոտ 800 ֆուտբոլասերի»,- հայտարարել է Լեհաստանի Բալթյան ծովի նավատորմի մարքեթինգի ղեկավար Արլետ Կրամսկին:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության օրերին «Սկանդինավիա» լաստանավի ծառայությունից հիմնականում կօգտվեն Իսպանիայի, Իռլանդիայի եւ Խորվաթիայի երկրպագուները, քանի որ այդ երկրների հավաքականները հանդես են գալու Գդանսկում: