Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիզելին Ուկրաինաից գնաց Ռուսաստան

Սպորտ
f3acc5a185013f0ae7d3b6f96c387b7c

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին երեք տարով պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբանի» հետ: Այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ռուսական ակումբի կայքէջը:

«Մարկոս Պիզելին միջազգային խաղերի մեծ փորձ ունեցող բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը, համոզված եմ, կուժեղացնի թիմի հարձակողական ներուժը: Նա կարող է խաղալ եւ առաջին, եւ միջին գծում: Մենք վաղուց էինք հետեւում նրա ելույթներին, որպեսզի պարզեինք, արդյո՞ք կհամապատասխանի մեր թիմի խաղաոճին, թե՞ ոչ»,- հայտարարել է «Կուբանի» ռումինացի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն:

Նշենք, որ Մարկոս Պիզելին մինչ այդ հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում», ուր Երեւանի «Փյունիկից» տեղափոխվել էր 2011 թվականի ամռանը: