A
A
Հրանտ Մելքումյանը` Եվրոպայի չեմպիոն
Մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանում կայացած կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում եւ արժանացավ ոսկե մեդալի:
Մեկ օրում անցկացվեց 13 կրկնակի տուր: Հրանտ Մելքումյանը 26 հնարավորից վաստակեց 20 միավոր եւ ռուս Ալեքսեյ Դրեեւի ու լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը, բայց ահա լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը հռչակվեց կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն:
Մեր մյուս ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրայր Սիմոնյանը 17,5 միավորով բաժանեցին 15-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Անդրիասյանը 17 միավորով գրավեց 29-րդ տեղը:
Նշենք, որ մեր շախմատիստները դեկտեմբերի 17-ին եւ 18-ին կմասնակցեն արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը: