Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյան. «Կարծես որդիս լինի»

Սպորտ
7bb30f7026b525c91b3a3a6fe4a26f48

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով Դոնեցկի «Շախտյորի» մամուլի կենտրոնի հարցերին, հայտարարել է, որ այդ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանի է ճանաչվել 2011 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:

«Տարվա լավագույն խաղացողը, ընդհանուր առմամբ, որոշել են մոտ 400 ֆուտբոլային մասնագետներ: Նա մեծ առավելությամբ է ճանաչվել լավագույնը, ուստի ամենաարժանին է: Հենրիխ Մխիթարյանի պատճառով, այսօր Հայաստանում մեծ թվով ֆուտբոլասերներ սկսել են ցավել Դոնեցկի «Շախտյորի» համար»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է, որ թեպետ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն երկրորդ անգամն է դառնում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը (առաջինը՝ 2009 թ. խմբ.), սակայն նրան «աստղային հիվանդություն» չի սպառնում:

«Ես համոզված եմ, որ նա չի մեծամտանա: Հենրիխը 6 տարեկանից հանդես է եկել «Փյունիկի» պատանեկան թիմում, երբ ես ակումբի նախագահն էի: Անձամբ ինձ համար նա ոչ միայն ֆուտբոլիստ է, այլեւ, կարծես որդիս լինի: Այնպես որ, ես վաղուց եմ ճանաչում Հենրիխին» - խոստովանել է Ռուբեն Հայրապետյանը: