Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուլղարիայի վարչապետը հրաժարվեց մրցանակից

Սպորտ
ec68472f9b5f7bd51b9ccad341d04620

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը բաց նամակով դիմել է երկրի բոլոր լրատվամիջոցներին ու ֆուտբոլասերներին եւ առաջարկել չեղյալ համարել 2011 թվականի երկրի լավագույն ֆուտբոլիստի հարցման արդյունքները:

Բանն այն է, որ հարցման ադյունքներով, երկրպագուներն անցած տարվա լավագույն խաղացող են ճանաչել իրեն՝ Բոյկո Բորիսովին, որը հանդես է գալիս 3-րդ դվիզիոնի «Վիտոշա» թիմում: Նա ստացել է 3501 ձայն եւ բավականին առաջ ընկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Դիմիտար Բերբատովից, որը հավաքել է 1955 ձայն:

Ֆուտբոլասերների կողմից իր օգտին տրված ձայները վարչապետը հասկացել է որպես բողոքի ակցիա: «Դա ահազանգում է բուլղարական ֆուտբոլի ճգնաժամի մասին, որը վերափոխման կարիք ունի»,- նշել է վարչապետը:

Ի դեպ, դեկտեմբերի 23-ին Սոֆիայում պետք է տեղի ունենա Բուլղարիայի լավագույն խաղացողի մրցանակի հանձման արարողությունը, եւ քանի որ Բոյկո Բորիսովը չի ճանաչել հարցման արդյունքները, հայտարարել է, որ այն հարկավոր է հանձնել 2011 թ բուլղարացի ամենախոստումնալից եւ երիտասարդ ֆուտբոլիստի: