A
A
Վախթանգ Դարչինյանը պարտվեց
IBO-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին չհաջողվեց տիրել նաեւ WBA-ի չեմպիոնական գոտուն:
Այսօր առավոտյան ԱՄՆ-ում կայացած մենամարտում մեր բռնցքամարտիկը միավորներով պարտվեց Անսելմո Մորենոյին` 111:116, 110:117, 107:120:
Վախթանգ Դարչինյանը բավականին վստահ սկսեց մարտը եւ մինչեւ 8-րդ ռաունդը ամբողջովին տիրում էր նախաձառնությանը: Մենամարտի վերջնամասում արդեն ավելի ակտիվ էր պանամացի բռնցքամարտիկը, որը աստիճանաբար միավորներ վաստակեց եւ ի վերջո հաղթանակ տարավ:
Այդպիսով, Անսելմո Մորենոն 9-րդ անգամ պաշտպանեց WBA-ի չեմպիոնական գոտին, իսկ Վիկ Դարչինյանը 4-րդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում: