A
A
Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը 3-րդն է
Դոնեցկի «Շախտյորի» հայազգի լեգեոնական Հենրիխ Մխիթարյանի՝ Լվովի «Կարպատների» հետ խաղում խփած գոլը ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի 5 ամենատպավորիչ գոլերի շարքում: Մասնագետներն այն ճանաչել են 3-րդը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Կարպատների» դարպասը գրավել էր սուր անկյունից՝ հընթացս ոտնաթաթի դրսի մասով կատարած հաշվենկատ հարվածով: Իսկ ահա առաջին տեղը զբաղեցրել է Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Նիկոլայ Մորոզյուկի՝ տուգանային հարվածով խփած գոլը, ինչին կարելի է ականատես լինել շատ խաղերում: