Դոլարի պահանջարկ
Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,738,176 ԱՄՆ դոլար՝ 383.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով եւ վաճառվել 90,614,599 ԱՄՆ դոլար 385.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում այս ժամանակահատվածում իրականացվել է 16,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 384.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 384.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը։