Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետ Միքայելյանը կվիրահատվի 2012թ

Սպորտ
8ee87997943d48397f9dd33546058670

Հայաստանի հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանի սրտի վիրահատությունը ժամանակավոր հետաձգվել է, քանի որ նրա մոտ նոր վարակ է հայտնաբերել: Այդ մասին տեղեկացրել է հենց 42-ամյա ֆուտբոլիստը.

«Բժիշկները մրսածության նշաններ են հայտնաբերել իմ մոտ, այդ իսկ պատճառով ես պետք է լրացուցիչ բուժում անցնեմ, որպեսզի պատրաստ լինեմ բարդ վիրահատությանը: Բժիշկները չեն ցանկանում ռիսկի դիմել»:

Ըստ նախնական տվյալների, բժիշկները Կարապետ Միքայելյանի սրտի վիրահատությունը նախատեսել են 2012 թվականի հունվարի 10-15-ը ընկած ժամանակահատվածում: