Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուլղարիան մեղադրում է անգլիացի երկրպագուներին

Սպորտ
2893e96cdec7d94859da32541bee86ff

Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեին 30 էջանոց բացատրագիր է ներկայացրել, որում մեղադրում է Անգլիայի հավաքականի երկրպագուներին` իբր նրանք այս տարվա սեպտեմբերին կայացած Բուլղարիա - Անգլիա ընտրական խաղին դաշտի տերերի խաղացողներին անվանել են գնչուներ:

Բանն այն է, որ Եվրոպայի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն այսօր քննարկելու է Անգլիայի ֆուտբոլի միության կողմից ներկայացված հայցը, ըստ որի բուլղարացի երկրպագուները այդ հանդիպման ժամանակ վիրավորական արտահայտություններ են արել Անգլիայի հավաքականի սեւամորթ խաղացողների հասցեին, այսինքը, ռասսայական խտրականություն են դրսեւորել: