Մրցակիցները հայտնի են
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը հանդես կգան մինչեւ 18 տարեկան շախմատիստների առաջնությունում:
Միջազգային վարպետ Կարեն Հ.Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը կպայքարեն 16 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչման համար:
Երեկ կայացած վիճակահանությամբ հայտնի են դարձել մեր շախմատիստների առաջին մրցակիցները: Սամվել Տեր-Սահակյանը առաջին տուրում քննության կենթարկի կանադացի Էլֆեր Լոայզա Կուտիպային: Ռոբերտ Աղասարյանի մրցակիցը բրազիլացի Վայնզոֆ Բերնարդո Շտոկբանտն է:
16 տարեկանների մրցաշարում Կարեն Հ.Գրիգորյանը առաջին պարտիայում ուժերը կչափի կանադացի Դավիդ Ժանգի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը կհանդիպի բրազիլացի Բերնարդո Վիցոտոյի հետ:
Մեր բոլոր 4 շախմատիստներն էլ հանդես կգան սպիտակ խաղաքարերով: