A
A
Կմեկնարկի ձյուդոյի առաջնությունը
Նոյեմբերի 20-ին Տյումենում կմեկնարկի ձյուդոյի Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությունը, որտեղ հին աշխարհամասի 37 երկրներից կմասնակցեն 314 մարզիկ մարզուհիներ:
Առաջին օրը կգոտեմարտեն տղաների 60 և 66կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը առաջին հանդիպումը կանցկացնի Շվեդիան ներկայացնող Օլլե Սունդստրոեմի, Գրիգոր Իվանյանը ադրբեջանցի Օրխան Սաֆարովի հետ:
66կգ քաշայինների պայքարում Արթուր Երանոսյանը կմրցի մոլդովացի Վրեմե Եուգենիուի, իսկ Գևորգ Թորոսյանը՝ բելգիացի Կեննեթ Վան Գանսբեկեի հետ: