A
A
Թուրքիան ազատեց Հիդինկին
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին, չնայած նրա պայմանագրի ժամկետը ավարտվում է 2012 թվականի օգոստոսին:
Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, ֆեդերացիան երկկողմանի համաձայնության է եկել հոլանդացի մասնագետի հետ եւ ժամանակից շուտ խզել նրա հետ կնքած պայմանագիրը: Սակայն Եվրո-2012-ի անցումային պատասխան խաղից հետո, որում թուրքերը ոչ-ոքի էին խաղացել Խորվաթիայի ընտրանու հետ եւ դուրս մնացել հետագա պայքարից, Գուս Հիդինկը խիստ քննադատել է իր սաներին, իսկ վերջում խոստովանել, որ այլեւս չի ցանկանում վերադառնալ Ստամբուլ:
Հավելենք, որ Թուրքիայի ՖՖ-ն ստիպված կլինի մեծ փոխհատուցում վճարել հոլանդացի մասնագետին` իր կնքած պայմանը խախտելու համար: