Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հրաժարվում է մասնակցությունից

Սպորտ
c69c60524d51601b0d166d3b0c892c84

Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը չի պատրաստվում մասնակցել եվրոպական ազգերի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-13-ին՝ Մոսկվայում:

«Մրցաշարի կազմակերպիչներին մենք արդեն տեղյակ ենք պահել, որ չենք մասնակցելու»,- «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։ «Ճիշտ է, Հայաստանի հավաքականն իր վարկանիշով մասնակից 6 թիմերի կազմում է, սակայն մրցումների ժամկետը ձեռք չի տալիս մեզ, քանի որ թիմն այժմ պատրաստվում է 2012 թվականին նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին»:

Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ ավելացրեց, որ եթե ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ֆեդերացիային պարտադրի ներկայանալ, ապա այդ դեպքում Մոսկվա կմեկնի մեր երիտասարդական հավաքականը: