Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականին փորձություն է սպասվում

Սպորտ
6c12f380483d31bc439b620ee20cb274

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը գնահատելով Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականների շանսերը, այսօր «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ մեր ընտրանիները մրցաշարի ֆավորիտների մեջ են:

«Հայաստանի տղամարդկանց հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է, ինչը մեր շախմատիստներին արդեն պարտադրում է պայքարել միմիայն առաջին տեղի համար: Մեր կանանց հավաքականը նույնպես մրցանակային տեղ գրավելու ներուժ ունի»,- ասաց Լպուտյանը:

Նրա կարծիքով, մեր հավաքականներին լուրջ փորձություններ են սպասվում այդ մրցաշարերում. «Եվրոպայում ավելի շատ ուժեղ թիմեր կան, քան մյուս աշխարհամասերում, ուստի ավելի դժվար է տեղ զբաղեցնել առաջին եռյակում: Ամեն ինչ կախված է առանձին շախմատիստների մարզավիճակից եւ կամային հատկանիշներից: Առաջիկա մի քանի տուրերից հետո պարզ կդառնա, թե ինչպես են պատրաստված մեր հավաքականները»: