Հայհոյել է գլխավոր մրցավարին
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը 6000 դրամով տուգանվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից, այն բանի համար, որ ՀՀ պատանեկան առաջնության (մինչեւ 12 տարեկաններ) ժամանակ չգրանցված ֆուտբոլիստներ է խաղացրել: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Իսկ ահա «Շիրակ» եւ «Գանձասար» ֆուտբոլային ակումբները տուգանվել են համապատասխանաբար 75 եւ 100 հազար դրամով: Առաջինը հոկտեմբերի 29-ին կայացած «Բանանցի» հետ խաղին չէր կարողացել կարգուկանոն ապահովել մարզադաշտում, իսկ ահա Կապանի ակումբը պատժվել է իր թիմի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի անվայել պահվածքի համար, որը նույն օրը տեղի ունեցած «Իմպուլսի» հետ հանդիպմանը հայհոյել է գլխավոր մրցավարին:
ՀՖՖ-ին 100 հազար դրամ տուգանք պետք է վճարի նաեւ «Բանանց» ֆուտբոլային ակումբը, որին պատկանող «Բանանց-2-97» թիմը չի ներկայացել նոյեմբերի 2-ին նշանակված՝ «Լ.Արցախ-97»-ի հետ հանդիպմանը: