Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը մարզում է Նակամուրային

Սպորտ
a7c4a20119f6dbd48200645b1f4deed5

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը New In Chess ամսագրի իր սյունակում գրել է, որ համագործակցում է ԱՄՆ-ի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ, եւ որ արդեն մի քանի անհատական պարապմունքներ է անցկացրել:

«Ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ: Այս տարի մի քանի անգամ մարզել եմ Նակամուրային, սակայն դա պաշտոնական չի եղել» - ասել է Կասպարովը:

Նրա կարծիքով, ինչպես եւ ճապոնական ծագում ունեցող գրոսմայստերը, Կառլսենը նույնպես մեծ տաղանդ ունի: Սակայն աշխարհի նախկին չեմպիոնին մտահոգում է այն, որ ամերիկացին անտարբեր չէ թղթախաղերի հանդեպ, ինչը կարող է խանգարել նրա շախմատային առաջընթացին:

Հիկարու Նակամուրան հաստատել է Գարի Կասպարովի հետ համագործակցելու փաստը` նշելով, որ շախմատի մասին իր պատկերացումներն ու հայացքները գնալով ավելի շատ են համընկնում աշխարհի 13-րդ չեմպիոնի պատկերացումների ու հայացքների հետ: