Պետք է հաղթահարեն վարկանիշայինի արգելքը
2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներին կմասնակցեն 98 մարզուհի եւ նույնքան մարզիկ:
Այդ իրավունքը նվաճելու համար, մարմնամարզիկները պետք է հաղթահարեն վարկանիշային մրցաշարերի արգելքը: Վերջերս կայացած աշխարհի առաջնությունում արդեն հայտնի են դարձել օլիմպիական ուղեգրերի առաջին տերերը: Մնացածը խաղարկվելու են վարկանիշային վերջին մրցաշարում, որն անցկացվելու է 2012 թ հունվարի 7-10-ը, հենց օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնում:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից, միջազգային ֆեդերացիան Հայաստանին թույլ է տվել մեկ մարմնամարզիկ հայտավորել այդ մրցաշարում: Առայժմ հայտնի չէ, թե մեր մարմնամարզիկներից ով կմասնակցի այդ ստուգատեսին:
Հավելենք, որ լոնդոնյան ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է այդ մրցաշարում հայտնվել 1-25-րդ տեղերում: