A
A
Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու շնորհիվ ամրապնդում ենք հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև․ Ուրալօղլու
Աջակցիր «Ա1+»-ին«Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի շնորհիվ մենք ամրապնդում ենք երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, փոխանցում է «Ազատությունը»:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, որ 224 կիլոմետրանոց երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են:
Ուրալօղուն հայտնել է նաև, որ Թուրքիան նոր նախագծեր է իրականացնում՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացմանը և երկաթուղային ցանցի ամրապնդմանը: