Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմիկ Վարդանյանը հաղթում է բիլիարդում

Սպորտ
1efa5921e5efd65bf193d1a3a2d8b9ac

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մեկնարկել է բիլիարդի աշխարհի 12-րդ առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 21 երկրների 140 բիլիարդիստներ:

Կանանց մրցումներում Հայաստանը ներկայացնում են Սվետլանա Մաքսիմովան եւ Օլգա Պրոխորովան, որոնք արդեն առաջին փուլում պարտվել են եւ դուրս մնացել պայքարից: Սվետլանան զիջել է ուկրաինուհի Զարյանա Պրիտյուլիկին` 1:4, իսկ Օլգան` Տատյանա Մելիխովային` 0:4:

Տղամարդկանց առաջնությունում Արմեն Գաբրիելյանը առաջին մրցախաղում 5:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆազիլ Մամեդովին, սակայն երկրորդում պարտվել է ռուսաստանցի Լիվադային` 2:5, եւ ավարտել ելույթները:

Մեր երկրորդ մասնակիցը՝ Ռազմիկ Վարդանյանը հաջող է սկսել աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը: Առաջին մրցամարտում նա պարզապես ջախջախեց ֆինն բիլիարդիստ Յանե Պեկոլային` 5:0: Երկրորդ խաղում մեր մարզիկը ուժերը կչափի ռուսաստանցի Կիրիլ Ֆիլիպովի հետ: