A
A
Մեր 17-ամյա ֆուտբոլիստները հաղթելու շանս ունեն
Հայաստանի Ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության առաջին փուլը հաղթահարելու շանս ունի:
Սերբիայում ընթացող ընտրական մրցաշարում, մեր պատանի ֆուտբոլիստները երկու խաղում վաստակել են 3 միավոր եւ իրենց խմբում զբաղեցնում են 2-րդ տեղը:
Առաջին խաղում մեր հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Ուելսի այդ տարիքային ընտրանու նկատմամբ, իսկ երկրորդում զիջեց դաշտի տերերին` 1:2:
Երրորդ տուրում Հայաստանը կմրցի Լիտվայի հավաքականի հետ, որը ոչ գոլ է խփել, ոչ էլ միավոր վաստակել: Հաղթանակի դեպքում մեր պատանեկանը միանշանակ կնվաճի 2-րդ փուլի ուղեգիր: Լիտվայի հետ խաղը կկայանան հոկտեմբերի 22-ին:
Մրցաշարային աղյուսակ
1. Սերբիա 2 2 0 0 4-1 6
2. Հայաստան 2 1 0 1 4-4 3
3. Ուելս 2 1 0 1 4-3 3
4. Լիտվա 2 0 0 2 0-4 0