A
A
Լավագույնն առայժմ Զավեն Անդրիասյանն է
Սանկ-Պետերբուրգում ընթացող շախմատի` Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներից համեմատաբար հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 5 տուրից հետո տարել է 3 հաղթանակ, վաստակել է 3,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 49-րդ տեղը:
Նրան հաջորդում է 19-ամյա շախմատիստ Մարկ Բասեջյանը, որը չնայած պարտություն չի կրել, սակայն ունի 3 միավոր եւ գտնվում է 100-րդ հորիզոնականում:
Մեր երրորդ մասնակիցը, միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, 2,5 միավորով առայժմ 109-րդն է աղյուսակում: