Ո՞վ շշնջաց նրա ականջին, որ 2018թ․-ին միանա Փաշինյանին ու նրան առաջադրի վարչապետի թեկնածու․Նորիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս ընտրությունների ամենաթույլ կետին ոչ ոք չի անդրադարձել: Այդ ինչ ուժեղ ինստիտուտներ եք կայացրել, որի պայմաններում հնարավոր եղավ ընդամենը 6 ամսվա ընթացքում, այն էլ բանտում գտնվելու ընթացքում ձևավորել այնպիսի քաղաքական ուժ, որը ձեր կողմից հրապարակված արդյունքներով Հայաստանում դարձավ 2-րդ քաղաքական ուժը։ Մարդուն հաջողվել է 6 ամսում քրեակատարողական հիմնարկից ստեղծել ՀՀ թիվ մեկ ընդդիմադիր ուժը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ու նոր խորհրդարանին։
Նրա խոսքով՝ նման իրավիճակը վկայում է Հայաստանի Հանրապետության՝ որպես ինստիտուցիոնալ առումով չկայացած պետության, քաղաքական համակարգի ոչ միայն անառողջ լինելու, ընդհանրապես գոյություն չունենալու մասին։
Խոսելով ընտրություններին մասնակից այլ ուժերի ու հատկապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին՝ Նորիկ Նորիկյանն ասաց՝ կցանկանար երեք հարց ուղղել ԲՀԿ ղեկավարին։
«Ո՞ւմ հորդորով, կամ իր ականջին ո՞վ շշնջաց, որ նա 2018թ․ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միացավ Նիկոլ Փաշինյանին և նրան առաջադրեց որպես վարչապետի թեկնածու։ Ո՞վ հորդորեց մասնակցել այս ընտրություններին, որովհետև նա ասում էր, թե չի ուզում վարչապետ դառնալ։ Եվ երրորդը՝ եթե դուք նման գործունեություն ծավալեիք ՌԴ-ում ու Բելառուսում, կուզենայի՞ք քաղաքական հավակնություն դրսևորել, իշխանություն վերցնել Պուտինից կամ Լուկաշենկոյից, և երրորդ՝ ձեզ ի՞նչ ճակատագիր էր սպասվելու»,- հարցնում է Նորիկ Նորիկյանը։
Վերջինս անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հարցին, ընդգծեց, թե այդ նվազագույնը միջազգային սկանդալ է։
Մանրամասները՝ տեսանյութում։