Բացել լրահոսը Փակել լրահոսը
766183866_1682496752830793_6243875745359849314_n
A A
Պաշտոնական

Զգուշացե’ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից. ՆԳՆ

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Հորդորում ենք՝

✔️չանցնել կասկածելի հղումներով,
✔️չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
✔️մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը։

ՆԳՆ կիբեռոստիկանություն