Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրանը պարտվեց, բայց կարող է մեդալ նվաճել

Սպորտ
9a1ed1adc5831f89785da94ad22abc0a

Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը շարունակում է պայքարը Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնության մեդալների համար:

Այսօր առավոտյան կայացած 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով պարտվեց չինացի Լի Չաոյին: Տիգրան Քոթանջյանը 4,5 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը, սակայն վերջին երկու տուրերում հաղթելու դեպքում կարող է հավակնել չեմպիոնի կոչմանը:

Մեր մյուս մասնակիցը՝ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, իր ակտիվում ունի 4 միավոր եւ զբաղեցնում է 23-րդ տեղը: