Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձր մակարդակում խաղալու փորձ չունեն

Սպորտ
d6e3dff82ff64ec28152f1130e088af4

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլին պատրաստվելու համար, գալիք տարի կանցկացնի 4 ընկերական հանդիպում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց Հայստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյանը:

«Այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում տարբեր երկրների ֆեդերացիաների հետ` ընկերական խաղեր անցկացնելու համար: Դրանցից մեկը պլանավորել ենք փետրվարին, երկուսը՝ մայիսին, մեկը՝ օգոստոսին»:

Ամփոփելով Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ելույթները, Վարդան Մինասյանը ասաց, որ այն իրեն եւ գոհացրել է, եւ հիասթափեցրել:

«Եթե հաշվի առնենք, թե ի՞նչ էինք նախատեսել Եվրո-2012-ի ընտրարշավից առաջ, ապա թիմի արդյունքներից գոհ եմ: Բայց երբ հասնում ես մի կետի, երբ հանդիպումը դառնում է վճռական ու չի ստացվում, ապա հիասթափություն ես ապրում» - նշեց Վարդան Մինասյանը:

«Ա1+» -ի մարզական թղթակցի հարցին, թե. ո՞ր գործոններով զիջեց մեր հավաքականը խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած՝ Ռուսաստանին ու Իռլանդիային, Վարդան Մինասյանը պատասխանեց՝
«Մեր տղաների մոտ զգացնել տվեց նման բարձր մակարդակի խաղերի փորձի պակասը, հատկապես ռուսների եւ իռլանդացիների հետ հանդիպումներում»: