«Տղաները մինչեւ վերջ չխաղացին»
Այսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 25-րդ տուրի վերջին երկու խաղերը:
Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց Երեանի «Բանանցին»: Այսպիսով կարելի է ասել, որ հանրապետության չեմպիոնը վայր դրեց լիազորությունը, քանի որ առաջնության ավարտից երեք տուր առաջ, 8 միավորով զիջում է մրցաշարի ընդգծված առաջատար «Ուլիսին»:
«Ես գիտեի, որ թիմը ֆիզիկապես լավ վիճակում չի գտնվում, քանի որ երեք օր առաջ ծանր խաղ էինք անցկացրել: Մենք ընդամենը 30 րոպե խաղացինք: Ուղղակի վատն այն էր, որ տղաները մինչեւ վերջ չպայքարեցին» - հանդիպումից հետո ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Այնպես է ստացվել, որ մեր յուրաքանչյուր խաղը եզրափակիչ խաղի նշանակություն ունի: Թիմի խաղից շատ գոհ եմ: Խաղի հաշիվը տրամաբանակ եմ համարում» - հանդիպումը այսպես մեկնաբանեց «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Զուգահեռ ընթացող մրցախաղում, Դիլիջանի «Իմպուլսը» սեփական հարկի տակ զիջեց Երեւանի «Միկային»` 0:2 հաշվով: