Բացել լրահոսը Փակել լրահոսը
748969933_1485014753668481_130815402191598004_n
A A
Պաշտոնական

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ

Հուլիսի 16-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո-Բասոյին փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին (COP17)։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։