Բացել լրահոսը Փակել լրահոսը
20
A A
Պաշտոնական

Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը

Հունիսի 27-ին՝ ժամը 15։37-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։