Իշխանությունը այլևս չի կարողանալու Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունը «այլևս չի կարողանա Ալիևի պատվերով հանրաքվե անցկացնել», ինչի պատճառով, ըստ նրա, դիմելու է տարբեր ճնշումների։
«Մեր թիմի անդամների նկատմամբ, ցուցակում ընդգրկված հարյուրավոր մարդկանց նկատմամբ իրականացվող ճնշումների նպատակը մեզ վրա ազդելն է, բայց դա չի հաջողվելու»,- ասել է նա։
Կարապետյանն անդրադարձել է նաև իր թիմակիցների նկատմամբ կիրառվող ճնշումներին։ Նրա խոսքով՝ թիմը կանգնած է համախոհների կողքին, որոնց ընտանիքի անդամները, ըստ նրա, ենթարկվել են ճնշումների։
Կարապետյանը վստահեցրել է, որ ճնշումները չեն վախեցնի իրենց կողմնակիցներին՝ հիշեցնելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ, իր պնդմամբ, հարյուրավոր ակտիվիստներ և գրեթե բոլոր շրջանային ներկայացուցիչները 72 ժամով բերման էին ենթարկվել, սակայն դա չի խոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը։
Նա նաև անդրադարձել է մանդատների հնարավոր բոյկոտի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ այդ հարցով վերջնական որոշում դեռևս չկա։
«Եթե Սահմանադրական դատարանը բավարարի մեր բողոքի մի մասը, կգնահատենք իրավիճակը։ Վերջնական որոշում այս պահին չունենք»,- ասել է Կարապետյանը։