Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։

«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Վերջին չորս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն, և մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր պաշտոնում»,- գրել է Քըլըչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։