A
A
Ընտրական ակտիվություն Հրազդանում
Աջակցիր «Ա1+»-ինՀրազդանի 26/33 ընտրատեղամասում ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է։
Տեղամասային հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ քվեարկության մեկնարկից կարճ ժամանակ անց արդեն ավելի քան 100 քաղաքացի կատարել է իր ընտրությունը։
«Առավոտ շուտ եկել ենք, որ հետոէ չընկնեինք հերթի մեջ։ Բա պետք ա ընտրենք, էսօրվա ամենակարևոր գործը էդ ա», - Ա1+ին ասաց քաղաքացիներից մեկը։
Տեղամասում պարբերաբար հերթեր են գոյանում, սակայն այս պահի դրությամբ գործընթացը ընթանում է առանց միջադեպերի։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ին և կշարունակվի մինչև 20:00-ն, որից հետո ընտրատեղամասերը կփակվեն, և կսկսվի ձայների հաշվարկը։