ԿԴԱՌՆԱՆՔ ԱՖՐՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԿԱ
Աջակցիր «Ա1+»-ին1954թ. մայիսի 17-ին ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարեց քաղաքացի Բրաունի հայցն ընդդեմ Կանզաս նահանգի Թոպեկա քաղաքի Կրթության խորհրդի: Վերջինս որոշել էր նահանգում սեւամորթների եւ սպիտակների համար ունենալ առանձին հանրակրթական դպրոցներ, ինչը հակասում էր սահմանադրությանը:
ԱՄՆ Գերագույն դատարանը պատմական այս վճռով վերջ դրեց սեւամորթների եւ սպիտակների դպրոցների առանձնացման պրակտիկային ՝շեշտելով,որ ամերիկյան սահմանադրությամբ բոլորն ունեն հավասար իրավունքներ անկախ իրենց մաշկի գույնից:
Այս տարի ԱՄՆ-ն նշում է այս դատավճռի 50-ամյակը: «Մենք հիշում ենք Գերագույն դատարանի այն ինը երդվյալ ատենակալներին, որոնք օգնեցին, որ օրենքի առաջ իրավահավասարության սկզբունքը դառնա իրականություն աֆրո-ամերիկացիների համար», - աֆրո-ամերիկյան պատմության համազգային միամսյակի առթիվ իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը՝ միաժամանակ ընդունելով, որ «դեռեւս անելիքներ կան հասնելու այն հիմնարար սկզբունքին, ըստ որի Աստված բոլորին հավասար է արարում»:
Աֆրո-ամերիկյան պատմության միամսյակի շրջանակներում փետրվարի 23-29-ը Երեւանի կկազմակերպվի ֆիլմերի փառատոն եւ պաստառների ցուցադրում: Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը հինգերորդ անգամ է մեր երկրում կազմակերպում աֆրո-ամերիկյան պատմության շաբաթ:
Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա միամսյակի բացման արարողությունը, որից հետո կցուցադրվի «Ամիսթադ» ֆիլմը: Ֆիլմերի փառատոնի ընթացքում տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը նախատեսվում է տրամադրել որեւէ բարեգործական-հասարակական կազմակերպության: