Բացել լրահոսը Փակել լրահոսը
497625825_10162520366244509_919270733564734174_n
A A
Պաշտոնական

Միջազգային հանրապետական ինստիտուտը նոր զեկույց է հրապարակել

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Արևելյան և Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի փոխանցմամբ՝ IRI-ի Անալիտիկ ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված հանրապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայերը, ընդհանուր առմամբ, վստահ են՝ սպասվող խորհրդարանական ընտրությունները լինելու են ազատ և արդար, և շարունակում են աջակցել եվրոպական ինտեգրմանը։

Հարցվածների 71%-ը կարծում է, որ ընտրությունները լինելու են ազատ և արդար։ Մասնավորապես՝ 34%-ը վստահ է, որ ընտրությունները «միանշանակ ազատ ու արդար» կլինեն, իսկ 37%-ը կարծում է, որ դրանք «հավանաբար» այդպիսին կլինեն։

Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ շարունակվում է հետաքրքրությունը Հայաստանի և Եվրոպական Միության (ԵՄ) հարաբերությունների նկատմամբ։ Հարցվածների մոտավորապես երեք քառորդն աջակցում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին, որոնցից 38%-ը դա անվիճելիորեն դրական է համարում, իսկ 37%-ը՝ հիմնականում դրական։

Հանրային կարծիքը երկրի շարժման ուղղության մասին բարելավվել է տարվա սկզբի համեմատ։ Հարցվածների մեծամասնությունը՝ 61%-ը, կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մինչդեռ փետրվարին այսպիսի կարծիք ուներ 50%-ը։

IRI-ն հրապարակել է հայ քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ վստահության վերաբերյալ հարցման արդյունքները։

Նիկոլ Փաշինյան - 29%
Սամվել Կարապետյան - 8%
Արարատ Միրզոյան - 5%
Ռոբերտ Քոչարյան - 4%
Գագիկ Ծառուկյան - 3%
Ալեն Սիմոնյան - 3%
Արամ Սարգսյան - 3%
Գուրգեն Սիմոնյան - 2%
Արման Թաթոյան - 2%
Մյուսներ - 14%

Մասնակիցների 40%-ը նշել է, որ չի վստահում որևէ քաղաքական գործչի, մինչդեռ ևս 13%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։

IRI-ի հարցումներով ԱԺ ընտրություններում մարդիկ կքվեարկեին.

ՔՊ - 32%
Ուժեղ Հայաստան - 6%
«Հայաստան» դաշինք - 3%
Շնորհապետական կուս. - 2%
Բարգավաճ Հայաստան - 1%
Բոլորին դեմ - 1%
Միասնության թևեր - 1%
ԴՈԿ - 1%
Չկողմնորոշված - 23%
Պատասխանից հրաժարված - 21%։