A
A
Զելենսկին գալիս է Հայաստան իր երկրի շահն առաջ մղելու․ Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ՖԲ գրառումը․
«Զելենսկին գալիս է Հայաստան և գալիս է ԵՄ առաջնորդների շրջանակում իր երկրի շահը առաջ մղելու, ինչը բնական է և անգամ օրինաչափ։ Հայաստանը, իմ կարծիքով, ԵՄ երկրներ շարքում պետք է ընդգծված ուշադրության արժանացնի Ուկրաինային՝ հրավիրելով ուկրաինական համայնքի ներկայացուցիչների, որպեսզի ցույց տա եվրոպացիներին և, ինչու չէ, նաև ռուսներին, որ ՀՀ-ն ռուս-ուկրաինական պատերազմում ապաստան է դարձել ոչ միայն ռուսների, այլ նաև ուկրաինացիների համար։
Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ Զելենսկին կարող է փորձել եվրոպական այս համաժողովը վերածել Ուկրաինայի շահերի սպասարկման միջոցառման, իսկ մեզ պետք է, որ այն ընթանա հայկական օրակարգով։ Սա շատ կարևոր է, որովհետև այլ խնդիր է, որ այս համաժողովը տարածաշրջանային երկրներ՝ ՌԴ-ն և Իրանը, դիտարկեն որպես հայկական օրակարգի սպասարկում, լրիվ այլ՝ եթե այն դիտարկվի ռուս-ուկրաինական հակամարտության շահերի սպասարկման տեսանկյունից։
Հայաստանը հյուրընկալում է ԵՄ երկրների լիդեռներին, և մեր խնդիրն է Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացումը։ Մենք հարգում ենք Երևանյան համաժողովի եկած բոլոր երկրներին, բայց մեր պարտքն է առավելագույնս սպասարկել Հայաստանի Հանրապետության շահը»։