Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Օդաչու ու գինեգործ․ ովքեր էին Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Երևանի կենտրոնը բազմամարդ էր։ Ամիրյան փողոցից Հանրապետության հրապարակ կազմակերպված շքերթին մասնակցում էին տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ ավիացիայից մինչև գինեգործություն․ հրապարակում կարելի էր տեսնել օդաչուների, գյուղատնտեսների, տեխնոլոգիական և արտադրական ընկերությունների ներկայացուցիչների։ 

Շքերթից հետո Հանարապետության հրապարակում սկսվեց ցերեկային շոուն, որն ուղեկցվեց օդապարիկների թռիչքով, գունավոր հրավառությամբ ու ուղղաթիռների թռիչքներով։

Երեկոն ևս կլինի տոնական։ Նախատեսված է համերգային ծրագիր՝ հայ հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ օրը կեզրափակվի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների երաժշտական ներկայացմամբ։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները ժամանակավորապես փակ են երթևեկության  համար: