Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-14_21-26-11
A A
Հասարակություն

«Ուժեղ Հայաստան»-ի Վայքի գրասենյակի համակարգողը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է: Այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- հայտնել են ՔԿ-ից։