Բացել լրահոսը Փակել լրահոսը
201
A A
Հասարակություն

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող մեկ կազմաերպության է գրանցել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 14-ի արտահերթ նիստում դիտորդական առաքելություն իրականացնող կազմաերպություն է գրանցել։

ԿԸՀ-ն ստացել էր «Ազատ քվե» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող երկու կազմակերպության համատեղ դիմումը, որի կազմում էին «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

ԿԸՀ-ն ուսումնասիրելով դիմումը՝ կից փաստաթղթերով, արձանագրել է, որ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կանոնադրությունը չի բավարարում օրենքով սահմանված պահանջներին և այդ կազմակերպությանը վերաբերելի մասով՝ դիմումը մերժել է։

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությանը վերաբերելի մասով դիմումը բավարարվել է։ Այսպիսով, որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է հավատարմագրվել միայն «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը։