Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-25_23-09-54
A A
Հասարակություն

Բանակցություններ չեն լինի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցնել միայն որոշ երկրների՝ Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին և Պակիստանին: Այնինչ, Իրանը չի պատրաստվում թույլ տալ անցումը հակառակորդներին:

«Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ ոչ ոք չի կարող խաղալ Իսլամական Հանրապետության շահերի հետ։ Այս վարքը լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Արաղչին։

Նա նաև ընդգծել է, որ Իրանի կողմից բանակցություններ վարելու հնարավորությունը փակ է։

«Հիմա բանակցությունների մասին խոսելը պարտության խոստովանություն է. միթե նրանք չէին ասում անվերապահ կապիտուլյացիայի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա մոբիլիզացնում իրենց բարձրաստիճան պաշտոնյաներին բանակցությունների համար: Բանակցություններ չեն լինի»,- նշել է Արաղչին։

Նրա խոսքով՝ այս գործողություններն անհրաժեշտ են, որպեսզի հակառակորդն այլևս չհամարձակվի հարձակվել, և որպեսզի քաղաքացիական վնասները փոխհատուցվեն։

«Այս պատերազմը լույս է սփռել բազմաթիվ փաստերի վրա, որոնցից մեկն այն է, որ ամերիկյան բազաները ոչ միայն չեն կարողացել ապահովել հարևան երկրների անվտանգությունը, այլև իրենք են դարձել սպառնալիքի աղբյուր այդ երկրների համար։ Նրանց դեմ ցանկացած հարձակում տեղի է ունենում հենց այդ բազաների պատճառով»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։