A
A
Կմրցեն Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը առաջիկայում ուժերը կչափի Ադրբեջանի նույն տարիքային ընտրանու հետ:
Երկու երկրների՝ մինչեւ 21 տարեկան բասկետբոլիստների մրցավեճը տեղի կունենա Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարի շրջանակում, որը կկայանա Թբիլիսիում, հոկտեմբերի 5-8-ը:
Բացի վերը նշված երկրներից, մրցաշարին կմասնակցեն նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները:
Նշենք, որ անցած տարի նմանատիպ մրցաշար անցկացվել էր Բաթումում: