Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք պարտվում են Բաքվում

Սպորտ
3d75459a4c4fd74e4940b4c0bc9ec9cc

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը անհաջող է մեկնարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում, որը միաժամանակ 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է հանդիսանում:

Արդեն կայացած մրցումների երեք օրից հետո մեր երկու մարզիկները դուրս են մնացել պայքարից: Նրանք են՝ 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը, որոնք առաջին մարտում պարտվեցին իրենց մրցակիցներին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 7 մարզիկով:
Այսօր ռինգ կմտնի 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը, ովրն ուժերը կչափի մոնղոլ բռնցքամարտիկ Տուվշիբաթ Բյամբայի հետ: