Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին «ոչ-ոքի» խաղաց

Սպորտ
3b33daacc48364e9ee82fcaec5b9d384

Լեւոն Արոնյանը շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարում երկրորդ խաղն ավարտեց «ոչ-ոքի» հաշվով: Մեր շախմատիստը 3-րդ տուրում սպիտակներով չկարողացավ կոտրել ամերիկացի Հիկարու Նակամուրայի դիմադրությունը եւ բավարարվեց կես միավորով: Կողմերը խաղաղություն կնքեցին այն բանից հետո, երբ փոխանակեցին թագուհիներին:

Լեւոն Արոնյանը այժմ ունի 5 միավոր (այս մրցաշարում միավորները հաշվում են ֆուտբոլի տարբերակով) եւ զբաղեցնում է 2-րդ տեղը:

Աղյուսակը սկսեց գլխավորել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը այս տուրում հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ իր ակտիվում ունի 7 միավոր:

Այսօր մրցաշարում հանգիստ է տրվել, իսկ վաղը նախատեսված 4-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի հենց առաջատարի` Վասիլի Իվանչուկի հետ: