A
A
Փոփոխություններ` խաղացանկում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրի` «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը կվերախաղարկվի հոկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այդ իսկ պատճառով, հոկտեմբերի 16-ին նշանակված 25-րդ տուրի` «Փյունիկ»-«Բանանց» եւ «Իմպուլս»-«Միկա» հանդիպումները տեղափոխվել են: Դրանք կկայանան մեկ օր ուշ, հոկտեմբերի 17-ին:
Այդպիսով` խախտվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության կանոնակարգի 12-րդ հոդվածի 3-րդ կետը, այն է. բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնություններում վերջին 4 մրցափուլերի հանդիպումները անցկացվում են նույն օրը եւ սկսվում են նույն ժամին: