Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը (տեսանյութ)

ՀԱԿ համագումարի ժամանակ ընթերցվել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը։

«Սրտանց ողջունում եմ Հայ Ազգային Կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն եւ արդյունավետ աշխատանք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։

Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ եւ համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով։

Գնահատում եմ նաեւ դաշինքներ ձեւավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը։ Խորին հարգանքս կուսակցության ավագ սերնդի ներկայացուցիչներին, ջերմ ողջույններս կրտսեր սերնդի եռանդուն ու քաջասիրտ կոնգրեսականներին։

Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- ասվում է նրա ուղերձում։