Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-19x0wh-862x502z-0.9124
A A
Պաշտոնական

Սահմանադրական դատարանը ավարտեց քննությունը

Սահմանադրական դատարանը ավարտեց 10.03.2026թ. գործով քննությունը, որը վերաբերում էր «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետին, 27-րդ հոդվածի 2.1-ին մասին, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասին՝ սահմանադրությանն համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է:
 
Սահմանադրական դատարանը որոշեց.
 
«Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
 
«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
 
«Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:
 
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
 
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրադարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում: