A
A
Վճռաբեկը վարույթ չի ընդունել Մասիսի քաղաքապետի գործով Գլխավոր դատախազի բողոքը
Աջակցիր «Ա1+»-ինՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը:
Գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա հունվարի 19-ին Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքով: Դատախազությունը պահանջում էր վերացնել այդ խափանման միջոցը եւ ընտրել կալանքը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Առաջին ատյանի դատավճռի հետ համաձայն չեն ոչ պաշտպանական, ոչ էլ մեղադրող կողմերը: Երկուսն էլ բողոքներ են ներկայացրել: