Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-03-11 112904
A A
Պաշտոնական

Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին

ՀՀ-ում Իրանի դեսպանությունից հայտնում են․

Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։

Ըստ վերջին տվյալների, բարեբախտավար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։

Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարված հրթիռային հարվածի մասին և քննադատում է Դոնալդ Թրամփին՝ նրա դաժանության համար։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերայատարություն են ունեցել իրանահայերը։